Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Օլիմպիական խաղաղության մաղթանք

Օլիմպիական խաղաղության մաղթանք
23.07.2012 | 18:21

Հուլիսի 27-ին Լոնդոնում մեկնարկում են ամառային օլիմպիական խաղերը: Հավատացյալներին ուղղված կիրակնօրյա ավանդական խոսքում Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը հույս է հայտնել, որ օլիմպիական խաղերը կնպաստեն աշխարհում խաղաղության և հանգստության հաստատմանը: Նա ցանկանում է, որ ՄԱԿ-ի խաղաղության ուղերձն ընդունեն բոլոր երկրները, և կարևորագույն մարզական իրադարձության ընթացքում պատահարներ չլինեն:

Դիտվել է՝ 4502

Մեկնաբանություններ